Եռաբլուրը պետք է փայլատակեր, քանի որ սա գերեզմանոց չէ, այլ հանդիսավոր համազգեստով Սպա է, ով նոր է ստացել բարձրագույն պարգև. Старше Эдды

Старше Эдды թելեգրամյան ալիքը  գրում է.

«Երևանի քաղաքապետարանն ինձ հավանաբար չի կարդում, բայց միևնույն է, կգրեմ: Այսօր ես այցելեցի Եռաբլուր: Հերոսների պանթեոնը սարսուռ է առաջացնում նույնիսկ ոչ հայի համար: Եվ եթե հասկանում եք, որ այնտեղ հանգչելու պատվին արժանացել են հայ ժողովրդի լավագույն զավակները, ապա հեշտ է կռահել, թե դա ինչ զգացողություններ է առաջացնում ցանկացած հայ մարդու մեջ: Եվ պետք է այնտեղ անցկացվեն զինվորական էլիտար ստորաբաժանումների երդման արարողությունները:

Իհարկե, զինվորների անունները կարդալը, ապա նրանց ապրած տարիները տեսնելը ծանր զգացողություն է: Եվ Էջմիածնի հետ մեկտեղ Եռաբլուրը պետք է լինի հայ ինքնության հիմնասյուներից մեկը: Մի բան, որին կարող ես դիպչել և որը կարող ես շոշափել:

Այս ամենի ֆոնին ես չեմ հասկանում, թե ինչու, «Ֆեյսբուքում» տերաբայթերով դատարկախոսություններ շաղ տալով և մարդասիրական կարիքների համար հարյուրավոր միլիոններ հավաքելով, քաղաքապետարանն ու կառավարությունը չեն կարող այդ միջոցների մի փոքր մասը հատկացնել, որպեսզի Պանթեոնը անտեսված տեսք չունենա: Ավելի ճիշտ, այն անտեսված չէ, բայց կա անուշադրության մատնված որոշակի վիճակ: Իսկ Եռաբլուրը պետք է փայլատակեր: Սա գերեզմանոց չէ, սա հանդիսավոր համազգեստով Սպա է, ով նոր է ստացել բարձրագույն պարգև: Ցավոք, նա այլևս չի կարող մաքրել իր կոշիկները և զգուշորեն արդուկել համազգեստը: Դա պետք է անեն նրա փոխարեն նրանք, ում համար նա պառկեց այս բլրի վրա: Բայց դատելով այս ամենից, քաղաքապետարանին կամ կառավարությանը Զինվորը պետք է միայն տոների կամ ընտրարշավի ժամանակ, երբ այնտեղ հեռուստատեսություն է ժամանում, և պաշտոնյան կարող է արցունքներ թափել ու ծնկի գալ Զինվորի գերեզմանի առաջ: Մնացած ժամանակ Պանթեոնը ծածկված է փոշով և սպասում է հաջորդ տարվան կամ նախընտրական փուլին:

Եթե ​​ինչ-որ մեկին վիրավորել եմ, ապա նախապես ներողություն եմ խնդրում, ուղղակի փոխանցում եմ իմ դիտարկումները: Եռաբլուրն ինքնին, իհարկե, զարմանալի ուժի տեղ է, ինչպես նաև ազգային ինքնության իրական աղբյուրի տեղ»: