Դիլետանտ տիկին Մակունցին Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան. Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրում է.

««Հայաստանը ես եմ»,- շատ շուտով կասի տխրահռչակ տիկին Մակունցը, ում, հատուկ ծառայությունների համար, Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես այժմ ընդունված է ասել. «Մեզ թվում էր, որ հասանք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին»:

Նույնիսկ եթե ելնենք նրանից, որ Մակունցը վատ մարդ չէ, բայց կասկած չկա, որ Մակունցը ապաշնորհ քաղաքական գործիչ է, ավելին՝ անտաղանդ դիվանագետ: Եվ ընդհանրապես ոչ էլ դիվանագետ է: Նրա անգրագիտության վկայությունն է նրա արտաքին քաղաքական ձախողումները տարբեր մակարդակներում, այդ թվում ՝ միջխորհրդարանական: Բայց հենց Մակունցին էր Նիկոլ Փաշինյանը վստահել ղեկավարել նախ Մշակույթի նախարարությունը, իսկ հետո՝ իր խմբակցությունը: Մակունցը, որը հայտնի է որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, ունի միայն մեկ առաքինություն. Նիկոլը անվերապահ հավատում է նրան: Այդ պատճառով նրան ուղարկելով ԱՄՆ, նա որոշեց մեկ կրակոցով սպանել երկու նապաստակ. փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել նրան երկու գերտերությունների միջև սանձազերծված կեղտոտ խաղի մեջ:

Նիկոլի թիմը ի վերջո դիմացավ մինչև Բայդենի պաշտոնակալումը: Որոշվեց Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների բախումների հանգույցում, կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա առաջիկա նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իմիջին, այլև հնարավորության դեպքում`որպես անկախ երկիր մեր գոյությանը, սա կանոն է, պետք է քաղաքականություն կառուցի մեծ տերությունների շահերի հանգույցում, և ոչ թե դրանց հակասությունների վրա:

Երկու օր առաջ սորոսական շրջանակներին հրաման է իջեցվել հակառուսական հռետորաբանությունը միացնելու և ԱՄՆ-ի հետ սիրախաղ սկսելու մասին: Մակունցին նշանակելու որոշումը կլինի պաշտոնական ինստիտուցիոնալացումը աշխարհաքաղաքական այն քաոսի, որի մեջ Նիկոլը ներքաշում է Հայաստանը:

Հ.Գ.Ի դեպ, հիշեցնեմ. Նիկոլ Փաշինյանը խոստացել է վերանայել դեսպանների պաշտոններում անձանց նշանակելու պրակտիկան, ովքեր չեն  հանդիսանում կադրային դիվանագետ»: