Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել ևս 131 արցախցիներ. ՌԴ ՊՆ

Խաղաղապահներն ամեն օր ուղեկցում են շարասյուններին տեղի բնակիչների և փախստականների հետ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում անվտանգ հանրային ճանապարհների երկարությունը ավելանում է: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորներն ապահովում են արցախցիների վերադարձն իրենց տները:

ՌԴ ՊՆ-ը նաև հայտնում է, որ վերջին 1 օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 131 արցախցի: Ընդհանուր առմամբ 50 521 մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ իրենց մշտական ​​բնակության վայրեր:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն»,-գրում է ՌԴ ՊՆ-ը: