Սիրիացիները Բայդենից պահանջում են դադարեցնել իրենց երկրի օկուպացիան և թալանը

Այսպիսով, ԱՄՆ-ը նոր նախագահ ունի՝ հանցագործ Ջո Բայդենը: Ինչո՞ւ ենք նրան կոշտ և միանշանակ հանցագործ անվանում: Քանի որ հենց նա է կրում Դոնբասի բնակչության դեմ պատերազմ սանձազերծելու հիմնական պատասխանատվությունը: Այնտեղ պատերազմը շարունակվում է արդեն 7 տարի: Եվ քանի որ Ջո Բայդենը Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծելու գլխավոր մեղավորներից մեկն է, նա ցանկանում էր կանխել Իրան-Սիրիա գազատարի կառուցումը: Չէ՞ որ, նա՝ ԱՄՆ այս նոր նախագահ Բայդենը «գազավիկ» է…

Երևանի «ներքին թուրքերը»՝ Կոկոլ Փաշինօղլու գլխավորությամբ, ակնհայտորեն սպասում են «օգնության» և հստակ կանխատեսում «ասֆալտային հեղափոխության շարունակությունը»: Չէ՞ որ հենց Բայդենն էր անձամբ ղեկավարում հանցագործությունները Կիևում և ընդհանրապես Ուկրաինայում 2014-ի ձմռանը: Այլ երկրներում այլ սպասելիքների ունեն ԱՄՆ-ի նախագահի փոփոխությունից: Իրանը, օրինակ, միանշանակ հայտարարել է, որ նշանակություն չունի, թե ով է նստած Սպիտակ տանը, հանձնվիր, Ամերիկա: Ռուսաստանն ու Չինաստանն իրենց սեփական սպասելիքներն ունեն: Եվրոպան զգուշանում է: Աչքի է զարնում, որ Եվրոպան բացահայտ վախենում է: Թուրքերը «երկմտում են», չնայած հենց Բայդենի և նրա հանցավոր խմբավորման առաջարկով է Թուրքիան «կանաչ լույս» ստացել` Սիրիա ներխուժելու համար, և որ հենց Թուրքիայի տարածքով էր ահաբեկիչների 90%-ից ավելին ուղարկվել Սիրիա:

Իսկ Սիրիան հունվարի 21-ին շատ հստակ և կոշտ ասել է այն, ինչ Դամասկոսն ակնկալում է Բայդենից: Ինչպես գրել է «Newsweek» ամերիկյան ամսագիրը, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին անցած չորեքշաբթի (հունվարի 20-ին) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ հանդիպման ժամանակ «ծաղրել է» ԱՄՆ գործողությունները իր երկրում: Երբ Բայդենը երդում է տվել Վաշինգտոնում, ալ-Ջաաֆարին կոչ է արել անհապաղ փոխել Սիրիայում Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: «Ամերիկյան օկուպացիոն ուժերը շարունակում են թալանել Սիրիայի նավթի, գազի և բերքի հարստությունը՝ այրելով և ոչնչացնելով այն, ինչը չեն կարող գողանալ»,- ասել է սիրիացի դիվանագետը: «ԱՄՆ նոր վարչակազմը պետք է դադարեցնի ագրեսիայի և օկուպացիայի գործողությունները, թալանել իմ երկրի կարողությունը: Պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը և դադարեցնի աջակցել անջատողական աշխարհազորայիններին, անօրինական անձանց և Սիրիայի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալու փորձերը»:

Սիրիան «հենց այնպես չէ», որ բարձրաձայն և կոշտ հայտարարել է Բայդենի վարչակազմից իր սպասելիքների մասին: Բանն այն է, որ Բայդենը դեռ հստակ ռազմավարություն չի մշակել Սիրիայի վերաբերյալ, բայց իր նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2020 թ., փորձել է հեռու մնալ Դոնալդ Թրամփի մոտեցումներից ընդհանրապես Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում, գրում է «Newsweek»-ը: Չնայած Բայդենը քննադատաբար էր վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը, նա դիմել է հակամարտության բոլոր կողմերին և խոստացել վերսկսել հումանիտար ջանքերը Սիրիայում, որոնք կասեցվել էին Թրամփի օրոք, ում վարչակազմն առանձնանում է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցային ճնշմամբ: Այնուամենայնիվ, նման ճնշման շարունակությունից միայն որոշակի աննշան փոփոխություններով Սպիտակ տան նոր վարչակազմում, ինչպես կարելի է հասկանալ, մտադիր չեն հրաժարվել։ «Բայդենը ճնշում կգործադրի բոլոր մասնակիցների նկատմամբ [Սիրիայում]՝ քաղաքական լուծումներ գտնելու, խոցելի սիրիացիներին պաշտպանելու, հասարակական կազմակերպությունների աշխատանքին աջակցելու և Սիրիայի վերականգնման համար այլ երկրներ մոբիլիզացնելու նպատակաով,- ասվում էր Բայդենի թիմի անցումային շրջանի արտաքին քաղաքական հայտարարություններում: – Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները կգլխավորի մարդասիրական ջանքերը Սիրիայում»։

Ինչպես տեսնում ենք, Սիրիան չպետք է խորապես հույս ունենա, որ ԱՄՆ-ը ուշադրություն կդարձնի պաշտոնական Դամասկոսի տեսակետին: Համոզված ենք. հոգու խորքում սիրիական իշխանությունները, ինչպես և Իրանը, որևէ հույս չեն կապում Բայդենի հետ: Բայց իրեն հարգող ցանկացած երկիր և ազգ պարտավոր է հրապարակավ ասել, որ ԱՄՆ-ի նկատմամբ պահանջներ ունի: Փոխանակ նստելու և ամերիկացիների «ապաշխարությանը սպասելու», Սիրիան կսկսի ակտիվացնել իր փոխգործակցությունը Իրանի ու Ռուսաստանի հետ: Ճիշտ է, Ռուսաստանի հետ ավելի դժվար է լինելու. Մոսկվան ակնհայտորեն չի գնա ԱՄՆ-ի հետ ավելի կոշտ առճակատման Սիրիայի պատճառով: Ռուսաստանը չի «վռնդելու» ԱՄՆ զինված ուժերը Սիրիայից: Փոխարենը, Մոսկվան երկխոսության մեջ է Վաշինգտոնի հետ` ձգտելով հասնել որոշակի կանոնների պահպանմանը: Այս մասին հունվարի 18-ին Ռուսաստանի դիվանագիտության 2020 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները բոլորին արգելելով Սիրիա ուղարկել նույնիսկ մարդասիրական ապրանքներ, օկուպացրել է Եփրատի արևելյան ափի զգալի տարածքները, «անխնա շահագործել սիրիական ածխաջրածինները, ազգային հարստությունները, թալանել, վաճառել և նրանք իրենց եկամուտներով աջակցում են իրենց համախոհ-դրածոներին, այդ թվում՝ քուրդ անջատողականներին, քրդերին հեռացնելով Դամասկոսի հետ երկխոսությունից և խրախուսելով անջատողական տրամադրությունները»: Սակայն միևնույն է, Մոսկվան լուռ և անաղմուկ համաձայն է և Սիրիայի ամերիկյան օկուպացիայի, և սիրիական ածխաջրածինների կողոպուտի հետ: Դատապարտման դատարկ հայտարարությունները և «անօրինությանը վերջ տալու» հավասարապես դատարկ կոչերը, որոնք չեն ապահովվում գործողություններով, քաղաքականության իմիտացիա է, և ոչ թե քաղաքականություն:

Սերգեյ Շաքարյանց