ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 22-ին Երևանում մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

«Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման ձևաչափով խորհրդակցություններն ավելի հաճախ անցկացնելու նախաձեռնությունն ու դրանցում իր մասնակցությունը՝ նշելով, որ հետպատերազմյան ժամանակաշրջանի անվտանգային ու սոցիալ-տնտեսական խնդիրների արագ հաղթահարման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում դրանք առանցքային նշանակություն ունեն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ օրակարգային հարցեր, նախանշվել մի շարք անելիքներ»,- ասված է հայտարարության մեջ: