«Մի՛ ալարեք, մի՛ վախեցեք… Եկեք ձեր ֆիզիկական ներկայությամբ գոնե ձեր «ոչ»-ն ասեք, մնացածը թողեք էն տղերքի վրա, ովքեր պատրաստ են գործողությունների» (տեսանյութ)

ՀԱՅԱՀԱՎԱՔ. Հանրապետության հրապարակում, հունվարի 28-ին, ժամը 15։00-ին

Հունվարի 28-ին պետք է հեռացնել ներքին թշնամուն, որը ներդրվել է մեր մեջ․ այս մասին այսօր LIVEnews.am-ի տաղավարում հայտարարեց «Հայոց ազգային գվարդիա»-ի հիմնադիր, խորհրդի անդամ, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը։ Այդ իսկ նպատակով Երևանի Հանրապետության հրապարակում հունվարի 28-ին, 15։00-ին հայտարարված է հայահավաք, որի նախաձեռնողները մեր երկրի ազգային ուժերն են, այն հայտնի 17 քաղաքական կազմակերպությունների նախաձեռնությունը չէ։ Անդրադառնալով առաջիկա հայահավաքին, Արշակ Զաքարյանն ասաց

«Մենք երբեք մարդկանց, մեր ազգին գլխաքանակ չենք հաշվել, բայց այն ուժերը, որ եկել են այսօր իշխանության, իրենց արդարացնում են մի բանով. ասում են՝ տեսեք, (Սերժ Սարգսյանն էլ էր այդ նույն բանն անում), տեսեք, մարդ չկա, ըհ, 10 000, 5000 հոգի մարդ եք եկել, դուք ի՞նչ ժողովրդի մասին եք խոսում։ Հիշո՞ւմ եք Նիկոլն ինչ ասաց՝ «Եթե այս հրապարակը կլցվի և կպահանջի…»։ Եվ ես գիտեմ, որ տասը հրապարակի չափ մարդ կա Հայաստանում, ովքեր իրոք ցանկանում են, որ րոպեներ առաջ այս թշնամիները հեռացվեն իշխանությունից։

Մի՛ ալարեք, մի՛ վախեցեք՝ ամենակարևորը, հային վայել չէ վախենալը։ Եկեք ձեր ֆիզիկական ներկայությամբ գոնե ձեր «ոչ»-ն ասեք, մնացածը թողեք մեր վրա, է՛ն տղերքի վրա, ովքեր պատրաստ են գործողությունների։ Բայց եկեք, ձեր ֆիզիկական ներկայությամբ ձեր «ոչ»-ն ասեք, թող ինքն իր թշնամի աչքերով տեսնի, որ չի՛ կարողանալու մինչև վերջ իրագործել իր դիվական՝ «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը։ Եվ հենց ձեզանից, ամեն մեկիցդ, ամեն հայից կախված է՝ մենք կհասնե՞նք հաջողության, թե չէ, որովհետև մենք ինչ-որ մեկը չենք, որ իշխանության աթոռներն ենք ուզում վերցնել, մեզ ընդհանրապես պետք չեն այդ աթոռները։ Մենք ուզում ենք, որ անպայման երկիրը ղեկավարեն հայերը, և մենք ամեն մեկս գնանք մեր գործին»։

Մանրամասները՝ տեսանյութում