Ռուսաստանը G7-ի մասնակցության հրավեր չի ստացել

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայում անցկացվելիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, РИА Новости– ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 11-13-ին Անգլիայի հարավային Քորնուոլ քաղաքում, և Ավստրալիան, Հնդկաստանն ու Հարավային Կորեան հրավիրվել են որպես հյուր երկրներ: