Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Կարսում անցկացվելիք զորավարժություններին (լուսանկարներ)

Շարունակվում են Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռային զորավարժություններ 2021» զորավարժության նախապատրաստական աշխատանքները. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն`տարածք են տեղափոխվել զրահամեքենաներ, տանկեր և ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք կկիրառվեն զորավարժությունների ժամանակ, գրում է minval.az-ը։

Ինչպես հայտնել էր թուրքական Haberturk-ը՝ զորավարժությունը կոչվում է «Ձմեռ 2021»․ ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։