ԲԴԽ-ն երկու նոր անդամ ունի

«Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները՝ Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են:

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, իսկ դեմ՝ երեք պատգամավոր, Դավիթ Խաչատուրյանի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, 3-ը դեմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», չեն մասնակցել հարցի քննարկմանը, ինչպես նաև քվեարկությանը։ Նրանք այս գործընթացը բոյկոտել էին։