Պատերազմը չի ավարտվել, և մենք պետք է շատ արագ պատրաստվենք դրան (տեսանյութ)

«Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Լուսինե Հարոյանը

Հյուրի հետ խոսեցինք ժամկետային զինծառայողների կարգավիճակի, նրանց՝ Արցախում ծառայությունն անցնելու կամ չանցնելու անորոշության, Արցախի ՊԲ-ում այն սպաների մասին, որոնք պատերազմի օրերին լքել են մարտի դաշտը՝ թողնելով իրենց զինվորներին, իսկ հիմա փորձում են այդ նույն զինվորներին հրամաններ տալ։ Ինչո՞ւ հետաքննություն չի արվում մասնավորապես այն սպաների նկատմամբ, որոնք լքել են ռազմի դաշտը՝ առանց համապատասխան հրամանի և վտանգել զինվորների կյանքը։ Ի՞նչ արդարությամբ և բարոյականությամբ են նրանք այսօր դեռ Պաշտպանության բանակում պաշտոնավարում։

Լուսինե Հարոյանն անդրադարձավ ռազմագերիների թեման իշխանությունների կողմից մանիպուլացնելու քայլերին և սեփական իշխանությունը պահելու համար՝ իբրև միջոց ռազմագերիներին օգտագործելու մեխանիզմնրին։ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարությունները, թե ռազմագերիների թիվը և անունները ռազմական գաղտնիք են և դրանց հրապարակումը կվնասի հենց իրենց, տգետ, որևէ հիմնավորում չունեցող հայտարարություններ են, որոնցով քայլականները փորձում են խուսանավել կարևոր խնդրի լուծումից՝ ռազմագերիներին վերադարձնելուց։

Մանրամասները՝ տեսանյութում