Արթուր Դավթյանը և Ռոբերտ Քոչարյանի գործով մյուս դատախազները վարույթից չեն հեռացվի

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարան Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական կողմի միջնորդությունները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և գործով դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու և գործի վարույթից հեռացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի դատական նիստում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել թե՛ գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին, թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: