Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը միանձնյա ստորագրելուց հետո ավելի քան 70 օր է անցել, և այսօր ԱԺ-ն ընտրում է ԲԴԽ անդամների, այսինքն ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև մեր երկրի ու ազգի ճակատագիրն է որոշում՝ մեզ համար անընդունելի հայտարարություններով փաստորեն ուղենշելով մեր պետության ապագան։ Իսկ ԲԴԽ անդամներ են առաջադրվել կասկածելի սորոսական դեմքեր կամ Գագիկ Ջհանգիրյանը, որը բացասական կենսագրություն ունի։ Իշխանությունները այս կերպ փորձում են իրենց կառավարման ժամկետնե՞րը երկարացնել։

Անդրադարձանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդպիսի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Արամ Սարգսյանը պատմական ակնարկով բացատրեց, թե ինչու է Շուշիի հայկական բնակչության թիվը նվազել ժամանակի ընթացքում և Փաշինյանը գոնե պետք է պատմության մասին տարրական գիտելիքներ ունենա ու նման հայտարարություններից զերծ մնա։

Ովքե՞ր են այսօրվա իշխանությունների թիմում և ինչու են նրանք վախենում հակադարձել ադրբեջանին, ավելին՝ ադրբեջանական ասեղն են թելում իրենց հայտարարություններով ու գործողություններով։

Այսօր օրակարգում դեռ ամենակարևոր թեման շարունակում է մնալ գերիների հարցը։ Իշխանությունները մանիպուլյացիաներով այդ հարցը փորձում են կապել նախկինների հետ, մեղադրել Ռուսաստանին, որ նա չի ցանկանում մեկ զանգով խնդրին լուծում տալ, ընդդիմությանը թիրախավորել, թե խոսելով գերիների մասին՝ նվազեցնում է նրանց վերադարձնելու հավանականությունը։

Խոսեցինք հայ-ադրբեջանական տնտեսական կոմունիկացիների ապաշրջափակման գործընթացի, թշնամու հետ բարեկամության քարոզչության ու այդ ուղղությամբ արվող հստակ քայլերի մասին։

Ի վերջո ո՞րն է այս իշխանություններից ազատվելու և նոր կառավարություն ձևավորելու հստակ ճանապարհը, հնարավո՞ր է առանց ծայրահեղ քայլերի տապալել օրվա իշխանություններին և գնալ նոր ընտրությունների։ Արամ Սարգսյանը դա հնարավոր տարբերակ է համարում, սակայն ոչ այս իշխանության կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում