Հայտնաբերել են Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին

Հայտնաբերել են Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին: ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանին, որը հայտնի է «Վամպիր» մականվամբ։ Նախնական վարկածով՝ Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։ Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։