Հայաստանի իշխանությունը գրավել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ գլոբալիստները

Ռուբեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան պատերազմից հետո կտրուկ վատացավ Հայաստանի ժողովրդի վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության նկատմամբ: Նիկոլը շատերի համար դարձավ ցուլի համար նախատեսված կարմիր լաթ: Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում նրան, իսկ տասնյակ հազարավոր հայեր բառացիորեն տարված են նրան հրատապ տապալելու գաղափարով: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել իրավիճակն ընդհանրապես և ուժերի ընդհանուր դասավորվածությունը, ինչպես նաև «թավշյա» կլանի իշխանության գալու պատմությունը:

Գլոբալիստները աշխատել են 30 տարի, աստիճանաբար, քայլ առ քայլ, նրանք Հայաստանում ստեղծեցին ոչ միայն հինգերորդ շարասյունը, այլև հինգ ամբողջական տարբեր սյուներ. աղանդավորներ, սորոսականներ, գրանտակերներ, հայ մասոններ, կոռումպացված պաշտոնյաներ և գործարարներ: Նրանցից շատերը հավաքագրվել են դեռևս Գորբաչովի ժամանակներից: Հրապուրվեցին, լվացին ուղեղները, «վերածրագրավորվեցին», վերափոխեցին նրանց մտքերը ու հոգիները, որոնց միայն արտաքինը ու լեզուն էին հայկական, իսկ նրանց մտածելակերպն ու արժեքներն այլևս հայկական չէին:

Այնուհետև գլոբալիստները հեղաշրջման մի քանի փորձ կատարեցին. 2008-ին, 2016-ին: Իսկ 2018-ին նրանք օգտվեցին իրավիճակից, հաջող թավշյա հեղաշրջում կատարեցին և իշխանության բերեցին իրենց խամաճիկների մի խումբ (նրանցից շատերը «Կյանքի խոսք» աղանդից են), քայլ առ քայլ գրավելով Հայաստանի իշխանության բոլոր կառույցները: Ընդգծեմ. իշխանության բոլոր կառույցները բռնազավթվեցին:

Եվ այսօր ընդդիմությունը հետապնդում է մեկ օդիոզ մարդու, որը թատերական կատարում է վարչապետի դերը, և կարծում է, որ եթե նրան հեռացվի պաշտոնից, բոլոր հարցերը կլուծվեն: Դե, ենթադրենք, որ այդ գիշեր, օրինակ, Նիկոլ Փաշինյանը սրտի ինֆարկտ կամ կաթված է ստացել և բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Սա կլուծի՞ Հայաստանի կորցրած ինքնիշխանության խնդիրը: Ոչ: Վաղը կամ մի քանի օրից կգումարվի խորհրդարանի նստաշրջան, և ձայների մեծամասնությամբ «Իմ քայլը» կուսակցությունը վարչապետի պաշտոնում կընտրի գլոբալիստների նոր խամաճիկի: Եվ դա հեռու է այն փաստից, որ նա ավելի լավ կլինի, քան Նիկոլը: Ընդհակառակը, նա  կարող է կրկնակի վատը լինել:

Հայաստանը հիվանդ է: Նախքան այն բուժելը, պետք է ճիշտ ախտորոշում տրվի և այն ճշգրիտ ձևակերպվի: Իսկ դա դեռևս չի արվել: Ամբողջությամբ չեն պարզվել նաև հիվանդության պատճառները, թվարկված չեն «վիրուսները» և «մանրէները», որոնք վնասել են Հայաստանը: Ազգային շահերը դավաճանների շերտերը հստակ գծագրված չեն, և այդ շերտերի դեմ պայքարը նույնիսկ չի սկսվել: Եվ Նիկոլը, պարզապես, հիվանդության ախտանիշ է, ոչ թե դրա պատճառը:

Այսպիսով, Հայաստանի հայրենասեր ուժերի գործողության ալգորիթմը՝ նրա բուժման համար, պետք է լինի հետևյալը.

1) ճիշտ ախտորոշել

2) բացահայտել հիվանդության պատճառները

3) վերլուծել բուժման հնարավորությունը (կամ անհնարինությունը)

4) առաջարկել բուժման հնարավոր լավագույն ընթացքը:

Դրանից հետո միայն կարելի է անցնել գործնական քայլերի՝ ունենալով դրանց արդյունավետության իրական հույսեր»:

Թարգմանեց  Ծովինար Մանուկյանը