Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը»: