Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր. ԱԻՊԾ

Արցախի Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում:

«Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբեր: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից: