Ստացվեց, որ «այլընտրանքը» ամրապնդեց վիժվածքի իշխանությունը

Հարգելի, սիրելի, պաշտելի համաքաղաքացիներ, մեր երկիրը ղեկավարում է մի վիժվածք: Մի խումբ քաղաքական կառույցներ, որպես այլընտրանք այդ վիժվածքին, առաջադրել են այլընտրանքային ղեկավարի թեկնածու ու դիմել են ժողովրդին աջակցություն ստանալու նպատակով: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցություն չցուցաբերեց: Հետևաբար ստացվեց, որ «այլընտրանքը» ամրապնդեց վիժվածքի իշխանությունը: Թե ինչու է ժողովուրդն այդ որոշումը կայացրել, չեմ քննարկում, էս անգամ չեմ քննարկում, զուտ փաստն եմ արձանագրում: Հիմա էս պարզագույն դասավորվածության մեջ կա մի քանի զարգացման սցենար, ես դրանք կգրեմ ու կխնդրեմ ձեզ նշել` ո՞րն է ըստ ձեզ ամենա հավանականը՝

ա) Վիժվածքին ֆիզիկապես ոչնչացնել (դեմից ասեմ՝ սա այնքան հեշտ չէ, որքան թվում է, հավատացեք, ես գիտեմ)

բ) Ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնել (ըըը… ստեղ առանց քոմենթ)

գ) Ժողովրդին բուժել (կարա լինի, բայց մի կես դար է պետք)

դ) ներկայացնել այլ այլընտրանք

ե) ձեր տարբերակը…

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից