Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Հարությունյանը նշեց, որ պետական կառավարման ոլորտում ունի աշխատանքի փորձ և պատրաստակամ է ներդնել իր բոլոր կարողությունները՝ հանուն մարզի զարգացման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հարությունյանի վերջին աշխատատեղը եղել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը:

Ավելի վաղ «Մեդիապորտը» ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել  Հարությունյանի մասին. «Հարությունյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել է 2019թ. հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվից օրեր անց:

Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ը մեղադրանք առաջադրեց նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Նա մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատարված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզի Սպանդարյան համայնքից է: