Անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահները ստացել են ավելի քան 2300 դիմում

Ստեփանակերտում շարունակում է աշխատել ընդունելությունների կենտրոնը, որտեղ կազմակերպվել են թեժ գծի աշխատանքները ՝ արցախյան հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ  http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339848@egNews-ն:

Ըստ հրապարակված հաղորդագրության՝ բոլոր հարցումները գրանցվում են և մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 2320 մարդ դիմել է ընդունարան օգնություն ստանալու համար, այդ թվում` 575-ը զանգահարելով թեժ գծին: