Երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո․ Փաշինյան

«Երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցն այդ երկար տարիների ընթացքում չի հնչել»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի «երբեք»-ների ցանկը կարելի է շարունակել… Նիկոլ Փաշինյանից առաջ Հայաստանը երբեք կապիտուլյացիայի չէր ենթարկվել, Հայաստանը երբեք Արցախը չէր կորցրել, Սյունիքի բարձրադիր դիրքերը երբեք չէին հանձնվել թշնամուն…

Շարքը շարունակելի․․․