Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, մոռացե՞լ ենք բոլորս, թե Արծվաշեն գյուղի հետ ինչ է լինելու. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, հակամարտության արդյունքում առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն, մենք էլ ունենք օրակարգ ու այդ օրակարգը քննարկում ենք: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու այս ամբիոնից որևէ մեկը չի հարցնում, թե ինչ է լինելու Արծվաշեն գյուղի հետ: Մոռացե՞լ ենք բոլորս Արծվաշեն գյուղի հետ ինչ է լինելու:

Հերիք է ասեք Շուռնուխ, Շուռնուխ: Դուք եք որոշել, որ ճանապարհից այն կողմ Ադրբեջանի Հանրապետություն է: Բա ասեիք, որ այն կողմում Հորադիզ համայնքն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է»,-ասաց նա: