Լոռու մարզում էլեկտրաշչակ է փորձարկվելու

Լոռու մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառում, որի ընթացքում փորձարկվելու է նշված համայնքի էլեկտրաշչակը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԻՆ-ը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ: