Թրամփը լքել է Սպիտակ տունը (տեսանյութ)

Այսօր առավոտյան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Այս մասին տեղեկացրել է Լենտա.ռու-https://lenta.ru/news/2021/01/20/trump_leaves/ -ն:

Թրամփն ասել էր, որ նախագահի պաշտոնը մեծ պատիվ է իր համար, և որ վերջին չորս տարում նա շատ հաջողությունների է հասել:

«Ես կցանկանայի հրաժեշտ տալ: Բայց հուսով եմ, որ մեր հրաժեշտը երկար ժամանակով չի լինի»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Նա կնոջ՝ Մելանյայի հետ նստել է ուղղաթիռ՝ շարժվելով դեպի Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմական օդանավակայան, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկանում է զորահանդես անցկացնել և հրաժեշտ տալ իր վարչակազմի աջակիցներին, համախոհներին և ներկայիս ու նախկին աշխատակիցներին կարմիր գորգին՝ իր նախագահության վերջին արարողության ժամանակ: