Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է

ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։

«Գործը հարուցված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Անցած տարվա դեկտեմբերին որոշում է կայացվել կարճել քրգործով վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով»,-Panorama.am-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Հատուկ Քննչական ծառայությունից։