ԱԻՆ-ը զգուշացնում է. Առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով

ԱԻՆ-ը զգուշացնում է հատկապես վարորդներին,  ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

Հանրապետության տարածքում, հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց: