Ըստ Նիկոլի՝ 1915 թ․ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են Ռուսաստանն ու ռուսները

«Բավական է խոսել ադրբեջանցի կամ թուրք անմեղ զոհերի մասին, որպեսզի մեր գիտակցությունը մթագնի, մեր բերանները փրփրեն»։

Այս տողերի հեղինակը լրագրող Նիկոլ Փաշինյանն է։ «Մոլորակ» թերթի 1998 թ․ փետրվարի 11-ի համարում հրապարակված «Հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերտառությամբ հոդվածում հեղինակն անկեղծացել է՝ խոստովանելով, որ ինքն էլ է 1990 թ․հունվարի 20-ին մեկ րոպե լռությամբ հարգել Բաքվի ազերի զոհերի հիշատակը՝ գիտակցելով, որ «այդ նույն ձեռքն էր ջարդում թե՛ Բաքվում, թե՛ Սումգայիթում, թե՛ Շահումյանում, թե՛ Ֆերգանայում, թե՛ Ադանայում և թե՛ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում»։

Հեղինակը նկատի ունի, որ այդ ձեռքը ոչ թե թուրքն է կամ ազերին, այլ ռուսը և Ռուսաստանը։

Ավելին, Փաշինյանը, ում հայցքներն ու պատկերացումներն  այսօր էլ չեն տարբերվում լրագրող Նիկոլի ընկալումներից, դեռ մի բան էլ մեզ՝ հայերիս, մեղադրում է ծայրահեղական լինելու համար․«․․․մեր պատկերացմամբ մենք ենք միայն զոհեր տվել, մեր զոհերն են միայն անմեղ․․․», -գրում է  հեղինակը։

Եթե լրագրող Նիկոլ Փաշինյանին դեռ հանդուրժել կարելի էր նման հայացքների ու արտահայտած կարծիքի համար, ապա, ցավոք, այսօրվա վարչապետ Փաշինյանի նմանօրինակ մտածելակերպն ու գաղափարախոսությունը շատ ավելի վտանգավոր, կործանարար եղան մեր հայրենիքի, պետականության և ազգային ոգու համար։

Թրքասեր այս անձը ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մնացել է նույն կարծիքին և չի բացառվում, որ վաղը իր ստորացուցիչ պարտության անմեղ զոհերի մեղքը ևս բարդի Ռուսաստանի ու ռուս ազգի վրա։ Ժամանակն է պարզել՝ ինչ ծագում ունի այդ երևույթը՝ նիկոլ դավաճանը։