Գ. Ծառուկյանը աջակցություն է ցուցաբերել տներից զրկված շուռնուխցի ընտանիքներին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ նրանք առաջնային անհրաժեշտության սննդամթերք են հասցրել տներից զրկված շուռնուխցի 12 ընտանիքներին: Այցի շրջանակում պատգամավորները հանդիպել են Սիսիանի քաղաքապետի հետ, քննարկել անվտանգային հարցեր: Նրանք նաև այցելել են Սիսիանի քաղաքային պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակին: