Շիրակի մարզպետ է նշանակվելու առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը

Mediaport-ի տեղեկություններով՝  ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանն այս հինգշաբթի նշանակվելու է Շիրակի մարզպետի պաշտոնում:

Հիշեցնեք, որ  Հարությունյանը փոխնախարարի պաշտնից ազատվել է 2019թ.-ի հոկտեմբերի

15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվից օրեր անց:

Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Նա մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով կատրաված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզի Սպանդարյան համայնքից է: