Բոլթոնը Թրամփին անվանել է ԱՄՆ ամենավատ նախագահ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը գտնում է, որ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ վատագույն նախագահ: Բոլթոնն այդ մասին նշել է t-online պորտալին տված հարցազրույցում:

«Այո, ես կարծում եմ, որ Թրամփը անպայման կմտնի պատմության մեջ որպես ԱՄՆ ամենավատ նախագահ»,- ընդգծել է նա: Բոլթոնը Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակումն անվանել է «Ամերիկայի համար շատ տխուր օր»:

Այնուամենայնիվ, նա ճիշտ չի համարում Թրամփի դեմ իմպիչմենտը: «Թրամփի համար ամենասարսափելի պատիժը կլիներ ապագայում նրան արհամարհելը: Իմպիչմենտը հակառակն է բերում»,- ասել է Բոլթոնը: