Ումի՞ց եք վրեժ լուծում շուռնուխցո՞ւց, ում գյուղի կեսը թուրքի երախը գնաց. Արման Աբովյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը անդրադառնալով այսօր Սյունիքի մարզում ԲՀԿ պատգամավորների հետ տեղի ուեցած միջադեպին, որտեղ մի խումբ քաղաքացիներ փողոցը փակել էին ԲՀԿ պատգամավորների առջև,  դիմելով իմքայլականներին՝ նշեց. «Ումի՞ց եք վրեժ լուծում շուռնուխցո՞ւց, ում գյուղի կեսը թուրքի երախը գնաց, թե որոտանցուց, որ թուրքի պոստը հենց իրա գյուղի գլխին ա, իրանից եք վրեժ լուծո՞ւմ, թե վրեժ եք լուծում այն մարդկանցից, որոնք անհետ կորած են: Ի՞նչ եք ուզում ապացուցել, որ կարողանում եք աշխատե՞լ:  Դե որ կարողանում եք աշխատել, ինչի՞ համար է տենց վիճակ Սյունիքում»:

Մանրամասները՝ տեսանյութում