Աննա Կոստանյանը՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նմուշների անհետանալու մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Աննա Կոստանյանը անդրադառնալով  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  ներկայիս տնօրենի կողմից  թանգարանի ֆոնդերում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելուն և նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ թանգարանի փակ ֆոնդերից  որոշ նմուշների անհետանալու մասին հայտարարությանը,  նշեց. «Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին,  խնդրելով ապահովել այս պահին վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ներկայությունը  ԱԺ-ում՝ անցած տարվա հունիսին արած սկանդալային հայտարարության հետքերով բացատրություններ տալու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում