ՊՆ նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը ժամանակին ՌԴ-ում բռնվել է վերարկուի բարձիկների մեջ ադամանդ տեղափոխելիս

Երբ տեսա, որ ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը` միանգամից հարց ծագեց, արդյո՞ք իմ իմացած Սուրեն Սահակյանի մասին է խոսքը։ Պարզվեց` այո։

Սահակյանի պաշտոնավարումը որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան համընկավ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեր ուսանելու տարիների հետ։ Իսկ երբ արդեն եկավ ԱԳՆ-ում և ԱԺ-ում մեր պրակտիկայի ժամանակը` լուրեր տարածվեցին, որ դեսպան Սահակյանը ՌԴ իրավապահների կողմից բռնվել է մաքսանենգ ապրանք տեղափոխելիս, խոսվում էր վերարկուի բարձիկների մեջ ադամանդ տեղափոխելու մասին։

ՀՀ-ն չխայտառակելու համար իշխանությունները բավարարվեցին նրա պաշտոնանկությամբ ու ուղղակի վռնդեցին դիվանագիտական համակարգից. ՌԴ-ում դեսպան եղած մարդը հենց էնպես չի գնում իրենց տուն, քանի որ Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Մոսկվայում ՀՀ դեսպանն առնվազն ՀՀ ԱԳ փոխնախարարին համարժեք, երբեմն էլ` առավել կարգավիճակ է։ Այդ դեսպանների հետ երկրի ղեկավարը հաճախ շփվում է ուղիղ, առանց ԱԳ նախարարի միջնորդության։

Հ.Գ. Կառավարման կոլապսը, որ ապրում է մեր երկիրը, դեռ շատ մարված արժեթղթեր կհանի ջրի երես։ 

Քաղաքագետ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից