Քայլիստ թրքամետները

ԱԺ որոշ քայլիստ պատգամավորներ շարունակում են իրենց թրքամետ գործունեությունը…

ԱԺ քայլիստ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որի գործունեությունը Գյումրիում շատ լավ են հիշում, անդրադառնակով փետրվարի 1-ից-12-ը Կարսում սպասվելիք թուրք-ադրբեջանական զինավարժություններին  հայտարարել է, որ դրանցից շատ վախենալ պետք չէ…

Հիշեցնեմ, որ արցախյան վերջին պատերազմից երկու ամիս առաջ քայլիստների խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում էր, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագի կոնֆլիկտ, ապա Թուրքիան չի ներգրավվի դրա մեջ…Իսկ թե ինչ եղավ՝ բոլորը տեսան…

Ես դեմ եմ խուճապի տարածմանը, բայց փորձը ցույց տվեց, որ պետք չէ վստահել  թրքասեր այս իշխանություններին, քանի որ սրանց սրթամետ կանխատեսումները և վստահեցումներն աղետալի են մեզ համար…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից