Ինչո՞ւ են փակում ընդդիմադիր լրատվամիջոցների բերանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Գեորգ Խաչատուրյանը

Օրերս ՀՌՀ-ի որոշմամբ հանրային սփռման իրավունքից զրկվեցին որոշ ընդդիմադիր հեռուստաալիքներ՝ «5-րդ ալիքը», «Արմնյուզը»՝ ստանալով միայն մայրաքաղաքային հեռարձակման հնարավորություն, իսկ «Հ 2»-ն ընդհանրապես հեռարձակման հնարավորությունից զրկվեց։ Փորձագետները, մասնագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ դա քաղաքական որոշում է՝ ընդդիմությանը ճնշելու նպատակով, ինչը ներկա իշխանությունների գերակայություններից է։ Ի՞նչ նպատակ են հետապնդում ռեյտինգային հեռուստաալիքների սահմանափակումները։

Հայ-թուրքական, ադրբեջանական բարեկամության քարոզչությունը ձերքայլականների հաջորդ ծրագիրն է, որը նրանց հանձնարարված է կյանքի կոչել՝ Արցախը հանձնելուց հետո։ Մինչդեռ ադրբեջանից ամենևին նման հայտարարություններ չեն հնչում, ադրբեջանը պատրաստակամ չէ արձագանքելու հայկական կողմի սիրախաղին։ Հակառակը, այսօր Կարսում նոր թուրք-ադրբեջանական զորավարժությունների  են պատրաստվում և ալիևը չի դադարում հավակնոտ հայտարարություններ անել։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս միակողմանի սիրախաղը, որքանո՞վ կարող են այդ հարաբերությունները նպաստել Հայաստանի տնտեսական վիճակի բարելավմանը։

Ի՞նչ ճանապարհով կհեռանան այսօրվա իշխանությունները, արդյո՞ք ընդդիմության բողոքի ակցիաներն ի վերջո արդյունավետ կլինեն, թե կա այլընտրանքային ճանապարհ։

Մանրամասները՝ տեսանյութում