Խնդրում եմ այս ձյան տակ չմնալ այստեղ․ Ռ․ Քոչարյանը դուրս եկավ դատարանից և դիմեց աջակիցներին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է, ինչի համար տարբեր պատճառներ են նշվել։

Նա հայտարարեց, որ հարցազրույց չի տա և դիմեց դատարանի մոտ հաջակացություն իրեն ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով։

«Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն ձեր աջակցության համար, ձեզ հետ եմ, եղել եմ, կամ և միշտ լինելու եմ, ուղղակի հիմա խնդրում եմ այս ձյան տակ, այս եղանակի պարագայում չմնալ այստեղ, գնացեք ձեր տները։ Ես շատ զգացված եմ»,-հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։