Պատերազմի ժամանակ հայրս ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

«Պատերազմի ժամանակ հայրս ամեն ինչ փորձել է անել թե խորհուրդներով, թե տարբեր ձևեր հուշելով։ Արվել է առավելը, ինչքան հնարավոր էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ նշելով որ  պատերազմը սկսվելուց մի քանի օր անց մեկնել են Արցախ:

«Նույնիսկ ասում էր՝ «գիտեք, էս ինչ բանը գնացեք ասեք, մի ասեք ես եմ ասել, մենակ թե ասեք…»:  Ամեն ինչ փորձեց, Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել այդ ամեն ինչը: Ինքս եմ ականատես եղել, թե այն մարդկանց, որոնք կանգնած են մեր հաղթանակների հիմքում, ինչպես էին անտեսում, չէին լսում»,- ասաց Լ. Քոչարյանը։

«Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ»,-  ասաց նա:

Նա իշխանություններին որակեց աներես ու, ըստ նրա, մի քիչ ինքնասիրություն ունենալու դեպքում չպետք է շարունակեին մնալ իշխանության:

«Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է, ապշեցնում է ինձ», – ընդգծեց նա։