Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու համայնքներում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հորդորում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը: