Դրմբոն գյուղի բնակիչները ռուս խաղաղապահներին խնդրել են թույլ տալ երթևեկել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով (տեսանյութ)

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը` խնդրելով հնարավորություն ընձեռել անցնել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով:

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: