Ադրբեջանը հրապարակել է ղարաբաղյան պատերազմում մահացած 2855 և անհետ կորած 50 զինծառայողի տվյալներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մահացած զինծառայողների ցանկ:

Ինչպես փոխանցում է Вестник Кавказа-ն, ադրբեջանական ռազմական գերատեսչության կայքում հրապարակվել են երկրի Զինված ուժերի 2855 զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու զինվորական կոչումների մասին տեղեկությունը:

Հրապարակվել են նաև անհայտ կորած համարվող 50 զինծառայողների տվյալները: