Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

Նախագահի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանն ազատվեց Առողջապահության նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի որոշման մեջ:

Առողջապահության նախարարի պաշտոնում նախագահի հրամանագրով նշանակվել է Անահիտ Ավանեսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը ազատվել էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: