Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են

«Դեժավյու»  թելեգրամյան ալիքի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հանդիպումը Վանաձորում կազմակերպելու շրջանակներում Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կրթության վարչության պետի միջոցով հանդիպել է Ստեփանավանի դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ և փորձել է համոզել, որ նրանք մասնակցեն Վանաձորում ՔՊ կուսակցության հունվարի 16-ի հանդիպմանը, նշելով, թե շուտով ԱԺ արտահերթ ընտրություններ են լինելու, իսկ այդ ամբողջ աշխատանքներում ներգրավված են լինելու դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները։

Մանկավարժները հանդիպման ընթացքում մարզպետից հետաքրքրվել են գերիների ճակատագրով, որին ի պատասխան մարզպետը հայտնել է, թե չունի տեղեկություններ և չի կարող ոչինչ անել։ Մանկավարժները աղմկել են, դժգոհել իշխանությունից և մարզպետին վռնդել են Ստեփանավանից։