Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել է ուժեղացված ոստիկանական ծառայություն

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։