Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, երկօրյա աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ: Պատգամավորները հանդիպումներ են ունեցել սահմանակից դարձած համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Օրենսդիրները տեղում ծանոթացել են անվտանգային իրավիճակին, ինչպես նաև քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ խոստանալով դրանք ներկայացնել Գագիկ Ծառուկյանին և առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ, ամփոփելով այցը՝ արձանագրել են պատգամավորները: