Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմելով իմքայլականներին՝ ասաց. «Հարգելի գորշընկերներ, գնացեք Սյունիքի մարզ, գնացեք ու տեսեք, թե ինչ վտանգների տակ են ապրում մեր հայրենակիցները: Մի գիշերվա մեջ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլիացիոն փաստաթղթից հետո Սյունիքի մարզի մի քանի տասնյակ համայնքներ դարձան սահմանամերձ և այսօր ամեն օր ապրում են ադրբեջանի զինվորների նշանառության տակ: Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենաների վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս: Որոտանի ու Շուռնուխի բնակիչները ամեն օր կանգնած են ադրբեջանցիների նշանառության տակ: Գնացեք Սյունիքի մարզ, շփվեք այնտեղի բնակչության հետ և կտեսնեք, թե որն է իսկական իրականությունը, ոչ թե Կառավարության ստեղծած ֆեյք ֆեսբյուքյան իրականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում