Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԱԺ. Ի՞նչ է նա երկար քննարկել Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում

News.am-ի տեղեկացմամբ, Ազգային ժողով է այցելել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը բավական երկար ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում:

Այդտեղից դուրս գալուց հետո լրագրողները փորձել են մոտենալ եւ հարցեր հղել նախարարին, սակայն նա ակնհայտորեն արհամարհել է լրագրողներին ու հեռացել: