Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու և ԱԱԾ հերքման մասին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական վերլուծաբան Արթուր Հովհաննիսյանը

Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը,  Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ չպետք է մոռանալ, թե ով է Միքայել Մինասյանը, ում փեսան է, ի վերջո նրանք ինչ կապեր ունեն և դժվար չէր այդ փաստաթուղթը ձեռք բերել։

Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին մեր հյուրն ասաց․ «Ես չեմ բացառում, որ Միրզոյանը կարող է գործակալ լինել»։

Քաղաքական վերլուծաբանն անդրադառնալով Միքայել Մինասյանի հրապարակած նամակին, շեշտեց, որ այնտեղ «Օմեգա» կեղծանունն է ընտրված, որը հունական այբուբենի վերջին տառն է, եկան ու երկրի վերջը տվեցին։

Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախկինները ևս պիտի ապաշխարեն և ներողություն խնդրեն այս իրավիճակի համար։

Մանրամասները՝ տեսանյութում