Երբ հայտարարում են, որ պատրաստվում են Ադրբեջանի հետ փող աշխատել, սա մեր դեմ է օգտագործվելու (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը դիմելով իմքայլականներին՝ ասաց. «Կառավարության ներկայացուցիչները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր հանրային քննարկումներում այնպիսի արտահայտություններ են կատարում, որոնք ուղղակիորեն հակասում են Կառավարության կողմից սկսած իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու»,- ապա հավելեց, երբ Կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ  բարեկամություն հաստատել, ճանապարհները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա հակասում է մեր դատական պրոցեսին և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով:

Մանրամասները՝ տեսանյութում