Հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական. Սերգեյ Լավրով

«Ռազմագերիների վերադարձը պայմանավորվածությունների մի մասն է, որ ստորագրվել է նոյեմբերի 9-ին։ Այն քննարկվել է հետագա հեռախոսազրույցների ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի՝ Ալիևի ու Փաշինյանի հետ, նաև իմ հեռախոսազրույցներում՝ ԱԳ նախարարների հետ։ Այն բավական երկար քննարկումների մաս է եղել, երբ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Մոսկվայում էին»,- այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հարցին։

Լավրովը նշեց, որ սկզբում ավելի շատ խնդիրներ կային հայերի մոտ, քանի որ պետք էր, որ կողմերը կազմեին կորածների ցուցակները։ Ադրբեջանն այդպիսի ցուցակներ տվել է, որը զգալի չէր ու որոնք տարբեր ժամանակներում վերադարձվեցին։

«Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական։ Տեղի ունեցան փոխանակումներ՝ մինչև նոյեմբերի 9-ը իրադարձությունների մասնակիցների։ Այժմ կարևորը հարցն է, որն առաջացել է արդեն դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ գերի ընկավ հայկական զինված ուժերի մեծ խումբ՝ 62 հոգի, ուղարկվել էր այնտեղ։ Ադբեջանական կողմը  հայտարարեց, թե քանի որ այս մարդիկ ուղարկվել են այս շրջան նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ընկնող»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ շարունակում են առաջ տանել այս հարցը՝ առաջնորդվելով բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով։

Լավրովը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել է վերջնական ցուցակների հետ կապված, ու պարզվում է, որ հայ ռազմագերիների թիվն ավելի շատ է, քան  62-ը, ու այժմ զինվորականներն անվանական աշխատում են՝ հասկանալու, որտեղ կարող են լինել այդ մարդիկ։

«Թեման կա, բնականաբար, և եթե չլինեին մեր խաղաղապահները, երևի այն ավելի բարդ կլիներ լուծել»,- ասաց Լավրովը, հավելելով, որ գերենալ Մուրադովը կոնտակտի մեջ է հայ և ադրբեջանցի կոլեգաների հետ։