Ինչո՞ւ է իշխող ուժը դեմ, որ գերիների հարցը քննարկվի խորհրդարանում

Տվյալ պետության համար ամենակարևոր հարցերը ենթակա են քննարկման թիվ 1 ներկայացուցչական մարմնում՝ խորհրդարանում։

Հայաստանում այսօր ամենակարևոր հարցերից մեկը մեր գերիների հարցն է։

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է իշխող ուժը դեմ, որ այդ հարցը քննարկվի խորհրդարանում։ Ավելին՝ պիտակավորում են այն ընդդիմադիրներին, որոնք առաջարկում են հարցն ընդգրկել ԱԺ օրակարգ։

Իմ պատասխանը հետևյալն է. իշխող ուժը ամենևին չի դիտարկում խորհրդարանը, որպես հարցեր քննարկելու հարթակ։ Նրանց համար դա լոկ անհրաժեշտ օրենքները դակելու, անհրաժեշտ Ջհանգիրյաններին պաշտոն տալու հարթակ է։ Ուրիշ ոչինչ։ Մնացածը, ըստ նրանց, «շահարկում» է։

Ինչո՞ւ է այդպես։ Պարզ պատճառով. գործ ունենք իշխանությունը ապօրինի ձևով նվաճած ու է՛լ ավելի ապօրինի ձևով այն պահող թշնամական խմբակի հետ։ Շատ պարզ է:

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից