Թուրքիան կտրել է Սիրիայի Հասաքա քաղաքի ջրամատակարարումը

«Թուրքական զավթիչ ուժերը հերթական անգամ կտրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա քաղաքի ջրամատակարարումը»,- այս մասին գրում է Pars Today-ը։

Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ վերջին ամիսներին թուրքական զորուժը երկրորդ անգամ է կտրում Հասաքա քաղաքի և նրա շրջակայքի ջրամատակարարումը:

Գործակալությունը հաղորդել է, որ թուրքական զորքերը փակել են Հասաքա քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Ալուք պոմպակայանը:

Ալուք ջրի պոմպակայանը Հասաքա քաղաքի  և դրա արվարձանների բնակիչների խմելու ջրի ապահովման միակ ճանապարհն է:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը վերջերս դատապարտեց այդ երկրի ժողովրդի և կառավարության դեմ Թուրքիայի իրականացրած գործողությունները, ներառյալ՝ հյուսիսարևելյան Հասաքա քաղաքի բնակիչների ջրամատակարարման դադարեցումը, նշելով, որ Թուրքիան ջուրը որպես զենք է օգտագործում Սիրիայի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Թուրքիան Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գլխավոր աջակիցներից է: Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքները ներկայումս գրավված են թուրքական բանակի կողմից:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ շուրջ 300 ռազմական ոստիկան է տեղակայվել Հասաքայում՝ Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ դիրքեր կազմակերպելու համար: Հիմնական նպատակն է վերահսկել հրադադարի ռեժիմը և կայունացնել իրավիճակը:

«Մեր ստորաբաժանումը հասել է Հասաքա նահանգի համատեղ դիտակետերից մեկը: Հիմնական խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտության սրման նվազեցմանը: Մեր զինծառայողները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,- նշել է ռուս-սիրիական համատեղ դիտակետի ավագ, մայոր Դմիտրի Սունցովի՝  է Սունցովը: